Ֆիդել Կաստրոյին կհուղարկավորեն դեկտեմբերի 4-ին
Կուբայի նախկին առաջնորդ, պետական ու քաղաքական գործիչ, ինչպես նաև մեծ հեղափոխական Ֆիդել Կաստրոյի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին։ Այդ մասին հաղորդում է France Press-ը։
Երկրի նախկին առաջնորդի մարմինը հողին կհանձնեն Սանտիագո-դե-Կուբա քաղաքի գերեզմանատանը։
Հիշեցնենք, որ մեծ հեղափոխականը մահացել է 90 տարեկան հասակում նոյեմբերի 25-ին, տեղի ժամանակով ժամը 22։29-ին։