211652_close_icon
views-count3363 դիտում article-date 23:11 12-06-2014

Սմբատ Այվազյանին կհուղարկավորեն Մոնթեի կողքին. Սեյրան Օհանյանը մարտական ընկերների ցանկությանը դեմ չի գնա. News.am

Օրերս Փարիզում մահացած, «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, նախկին պատգամավոր Սմբատ Այվազյանին հողին կհանձնեն «Եռաբլուր» պանթեոնում՝ Մոնթե Մելքոնյանի կողքին։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Սմբատ Այվազյանի հոգեհանգստին [url=http://news.am/arm/news/214151.html]NEWS.am[/url]-ին ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ «Եռաբլուրը բոլորի համար հավասար է։ Եռաբլուրում բոլորը զինվոր են, որոնք ընկել են հայրենիքի համար։ Այստեղ կարեւոր չէ, թե նա որտեղ է լինելու։ Նա լինելու է իր մարտական ընկերների կողքին, այն հերոսների կողքին, որոնք իրենց կյանքը տվել են հայրենիքի համար։ Այնտեղ, որտեղ առաջարկել են իր մարտական ընկերները, մենք տեղում մեր աշխատակիցների կողմից ուսումնասիրվել եւ հատկացվել է այդ տեղը»,- ասել է Սեյրան Օհանյանը։ Մանրամասները՝ [url=http://news.am/arm/news/214151.html]այստեղ[/url]: Տեսանյութը՝ NEWS.am-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր