Ֆրանսուա Օլանդը հանդիպել է Ֆիդել Կաստրոյին
Կուբայում պաշտոնական այցով գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրասնուա Օլանդն այցելել է երկրի նախկին առաջնորդ, 88-ամյա Ֆիդել Կաստրոյին, փոխանցում է BBC-ն:
Հանդիպման ընթացքում Օլանդը կոչ է արել Միացյալ Նահանգների իշխանություններին չեղյալ հայտարարել տասնամյակներ շարունակ կիրառվող էմբարգոն, որը մեծապես վնասել է Կուբայի տնտեսությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ ֆրանսիական Total նավթագազային և Կուբայի պետական CubaPetroleo ընկերությունները համաձայնագիր են ստորագրել շելֆերում նավթի որոնման համատեղ աշխատանքներ իրականացնելու մասին: