Առաջնագծում զոհված զինծառայողին կհուղարկավորեն Եռաբլուրում. razm.info
«Արիության համար» մեդալ ստացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին, ով զոհվել էր հունվարի 19-ին Արցախի հյուսիսարևելյան ուղղության մարտական դիրքում հակառակորդի դիվերսիայի ժամանակ մարտական խնդիր կատարելիս, հունվարի 22-ին ժամը 14։00-ին կհուղարկավորեն Եռաբլուրում։
Այս մասին [url=http://razm.info/29690]Ռազմինֆոյին[/url] տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հուղարկավորությանը ներկա են լինելու ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ։
Մանրամասները` [url=http://razm.info/29690]razm.info[/url]-ում