Զինեդին Զիդան. Եկել է Խամեսի ժամը
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի վնասվածքի պատճառով հիմնական կազմում կարող է ընդգրկվել կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը:
«Ես ոչ մեկի առջև հիմնական կազմի դռները չեմ փակում: Այժմ եկել է Խամեսի ժամը, թեպետ համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ մենք նրան իր տաղանդը ցույց տալու հնարավորություն չենք տալիս:
Կարծում եմ, որ նա չպետք է լքի ակումբը, թեպետ այնքան հաճախ չի խաղում, որքան կցանկանայի: Ամեն ինչ իր ժամանակն ունի, պարզապես այդպես են դասավորվել հանգամանքները», ասել է Զիդանը:
Նշենք, որ վնասվածքի պատճառով Բեյլը 2 ամիս չի խաղա: