1265 դիտում
23:29 12-11-2014
Ես միշտ բնազդով եմ խաղացել. Զինեդին Զիդան
Լեգենդար ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը վերհիշել է իր ֆուտբոլային կարիերան:
«Ես միշտ բնազդով եմ խաղացել: Խաղս կատարելագործելու համար ես շատ էի աշխատում, բայց իրականում ամբողջ իմ խաղը գլխումս էր: Բնազդով խաղալը իմ գլխավոր որակն էր: Ես խաղադաշտում կարողանում էի մեկ քայլ առաջ գերազանցել իրադարձությունները: Ես մրցակցի պաշտպաններից ավելի շուտ է կարդում խաղը և գիտեի, թե ինչ է լինելու հաջորդ պահին:
Այո, ես կարող էի շարունակել կարիերաս, և հանդես գալ հետ քաշված կիսապաշտպանի դիրքում, սակայն իմ գլխավոր ուժը կայացել է վերջին փոխանցում կատարելը: Այդ պատճառով ինձ համար ավելի լավ էր, երբ ես ավելի մոտ էի գտնվում մրցակցի պաշտպաններին: Կարծում եմ հարձակվողական խաղում ես ավելի արդյունավետ էի: Ինձ դուր էր գալիս գոլեր կազմակերպել, մրցակցի դարպասին ավելի մոտ խաղալ: Դա իմ տարերքն էր: Եվ հատկանշական է, որ ինձ ավելի շատ դուր էր գալիս գոլային փոխանցումներ կատարել, քան գոլեր խփել»,-Զիդանի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Նմանատիպ նյութեր
8864 դիտում
18:33 28-02-2016
« Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես». Մարտիրոս Սարյան
Այս բաժնից
2350 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3013 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2524 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում