Ռոնալդուն «Ոսկե գնդակների» քանակով կարող է գերազանցել Մեսսիին. Զինեդին Զիդան
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել, է որ «Արքայական ակումբի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստին տրվող` «Ոսկե գնդակի» մրցանակների քանակով կարող է գերազանցել «Բարսելոնա»-ի հարձակվող, «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր Լիոնել Մեսսիին:
«Ռոնալդուն խաղում է ինչպես այլմոլորակայինը: Եթե նա շարունակի նման ոգեշնչությամբ, ապա «Ոսկե գնդակների» քանակով կարող է գերազանցել Մեսսիին»,- ասել է Զիդանը:
Նշենք, որ պորտուգալացին պատվավոր մրցանակին արժանացել է երեք անգամ: