211652_close_icon
views-count2784 դիտում article-date 10:28 24-11-2016

Սպիտակի, Բերդի և Սիսիանի ճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Սպիտակի, Բերդի և Սիսիանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր