211652_close_icon
views-count38099 դիտում article-date 10:00 21-02-2023

Արտակարգ իրավիճակ Սպիտակ քաղաքում․ մինչ Սպիտակի քաղաքապետն ու Լոռու գումարտակի Սպիտակի պարեկները ուղտի ականջում քնել են, անօգնական քաղաքացիներին օգնության ձեռք են մեկնում Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 1,5 ժամ է արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սպիտակ քաղաքի բազմաթիվ փողոցներ վերածվել են սահադաշտի։ Մինչ Սպիտակի քաղաքապետարանը ջայլամի քաղաքականություն է վարում չմշակելով մերկասառույց ճանապարհները, իսկ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Լոռու գորւմարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ, Սպիտակի վարչական տարածքը սպասարկող ընկերության հետ հոդս են ցնել կամ արջաքուն են մտել, Ոստիկանության Սպիտակի բաժնի սպայական ու շարքային անձնակազմն է օգնության ձեռք մեկնում ճանապարհներին՝ ժողովրդի լեզվով ասած՝ «լռված» վարորդներին։

Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները՝ բաժնի պետից մինչև շարքային ոչ միայն ավտոմեքենաներն են դուրս բերում անվտանգ վայր, այլև սեփական միջոցներով աղ ու ավազ են լցնում ճանապարհին։

Մնում է Սպիտակի քաղաքապետարանը հետևություններ անի, իսկ տեղի պարեկները գումարտակի հրամանատարի հետ հիշեն, որ իրենք առաջին հերթին պետք է ապահովեն բնակիչներին ու օպերատիվ գործեն։

Հակառակ դեպքում վարորդներն ու քաղաքացիները, ինչպես ասում էին SHAMSHYAN.com-ի թղթակցին՝ «Եթե սա է ձեր դբա լավը, ապա հարգելի Սպիտակի քաղաքապետարանի չինովնիկներ ու տարածք սպասարկող պարեկներ, կասենք՝ դբա լավը չի, ձեր փնթիության պատճառով ոչ թե դբա լավը, այլ ․․․․»։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր