211652_close_icon
views-count4394 դիտում article-date 11:52 11-12-2016

Կոտայքի և Սիսիանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 50 մ, սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին` ժամը 09:30-ի դրությամբ, սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: [color=#CC0000]Կոտայքի և Սիսիանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 50 մ: Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում, Եղվարդի, Թալինի և Մարալիկի ճանապարհներին մերկասառույց է: Վայքի ճանապարհներին ձյուն է տեղում:[/color] Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր