211652_close_icon
views-count2205 դիտում article-date 14:53 23-11-2016

Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ: Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր