211652_close_icon
views-count3218 դիտում article-date 15:23 20-11-2016

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է, իսկ Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-30 կմ-ի հատվածում՝ ձյուն և մերկասառույց

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Հանրապետության մյուս մարզերում առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: [color=#CC0000]Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով[/color]։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր