2237 դիտում
18:17 19-12-2018
Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան-«Զանգեր», Կապան-Գորիս և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին ժամը 17:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
[b]Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան-«Զանգեր», Կապան-Գորիս և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի մարզում, Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Սարավան-«Զանգեր», Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին առկա է մառախուղ:[/b]
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը