Միայն Ստամբուլում ձերբակալվածների թիվը հասնում է շուրջ 2500-ի
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայում շարունակվում են ձերբակալությունները։
Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Ստամբուլում ձերբակալվել է շուրջ 2500 մարդ, իսկ կասկածյալների թիվը հասնում է մոտ 7500-ի։
Թուրքիայում շարունակվում են նաև պաշտոնանկություններն ու աշխատանքից հեռացվում են բոլոր նրանք, ովքեր կապ են ունեցել գյուլենական շարժման հետ։
Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղափոխության փորձի կազմակերպման մեջ մեղադրվում է Ֆեթուլլահ Գյուլենը։