211652_close_icon
views-count790 դիտում article-date 15:19 23-10-2026

Փարիզի մի քանի շրջանում պարետային ժամը երկարաձգվել է մինչև երկուշաբթի

Փարիզի որոշ շրջաններում պարետային ժամը երկարաձգվել է և կգործի մինչև երկուշաբթի առավոտ, հաղորդում է Le Figaro-ն։ Այն գործում է Հանրապետության հրապարակում և Լե Օլ շրջանում: Այս միջոցառումը մտցվել է շաբաթավերջին տեղի ունեցած բռնության և կողոպուտի ալիքից հետո։

Բացի այդ, ոստիկանությունը վերականգնել է «բոլոր չարտոնված հավաքույթների» արգելքը երեկոյան և գիշերային ժամերին՝ հինգշաբթիից ուրբաթ։ Այդ արգելքը վերաբերում է, մասնավորապես, Ելիսեյան պալատի, Ազգային ժողովի, Սենատի, Շանզ Էլիզեի և երկաթուղային կայարանների շրջակա տարածքներին։ Սահմանափակումները տարածվում են ինչպես մեծահասակների, այնպես էլ անչափահասների վրա։

Նմանատիպ նյութեր