3044 դիտում
13:58 11-02-2016
Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ, ըստ նախնական տվյալների, կան ՀՀ քաղաքացիներ. ՀՀ ԱԳՆ
Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ, ըստ նախնական տվյալների, կան ՀՀ քաղաքացիներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով:
Արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրավիճակի զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ավելի վաղ թուրքական մամուլը տեղեկություն էր տարածել, որ Թուրքիայի Տրապիզոն քաղաքի ոստիկանությունը ձերբակալել էր երկրից դուրս գալու փորձ կատարող 8 անձանց: Վերջիններս կասկածվում են փետրվարի 6-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում տարեց հայ ամուսինների տուն ներխուժելու, տնից թանկարժեք զարդեր հափշտակելու, ինչպես նաև նրանց բռնության ենթարկելու մեջ:
Ստամբուլի նահանգապետի խոսքով՝ ձերբակալվածներից 7-ը Հայաստանի քաղաքացիներ են, 1-ը՝ Թուրքիայի: 85-ամյա ամուսինը մահացել էր, իսկ կինը՝ փրկվել:
Նմանատիպ նյութեր
3742 դիտում
12:32 03-09-2017
Ղազախստանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. 40 ձերբակալվածների մեջ կան Հնդկաստանի քաղաքացիներ
7031 դիտում
13:28 31-07-2016
Ըստ նախնական տվյալների՝ կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1042 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից
520 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում
1021 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը