Հայաստանն ինքը արդեն փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Թաալաթբեկ Մասադիկով
Հայաստանն ինքն արդեն փաստացի դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, «Ազատության» փոխանցմամբ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին փաստաթղթեր ուղարկել համաձայնեցման, սակայն Երևանը չի մասնակցում դրանց քննարկմանն ու որոշումների ընդունմանը՝ միաժամանակ չառարկելով, որ մյուս անդամները որոշումներ կայացնեն առանց իր մասնակցության։ «Նրանք չեն խոչընդոտում մեր աշխատանքին, մենք շարունակում ենք որոշումներ ընդունել։
Նրանք լսում են շաբաթական զեկույցները, բայց չեն մասնակցում մեր հիմնական միջոցառումներին։ Փաստորեն, իրենք արդեն դե ֆակտո դուրս են եկել ՀԱՊԿ-ից», – ասել է Մասադիկովը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: