1153 դիտում
16:53 27-03-2023
Այս տարի Երևանում կփոխարինվի շուրջ 2500 ծառ, որից միայն 150-ն է սակուրա տեսակի. քաղաքապետարան
Բնապահպանության ոլորտում նախաձեռնված ծրագրերը համակարգային են ու մասնագիտորեն հիմնավորված. համայնքը սկսել է քաղաքի կանաչ ֆոնդն առողջացնելու գործընթաց: Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 27-ին, քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:
Արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաքում մեկնարկել է կենսունակության ավարտին մոտ և կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերի փոխարինումը՝ նոր, առավել արժեքավոր ու գեղատեսիլ ծառերով: Այս տարի ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 2500 ծառ, որից ի դեպ, միայն 150-ն է սակուրա տեսակի: Քաղաքի կանաչ ֆոնդը կհամալրվի նաև մեծ սաղարթ և բնապահպանական կարևոր նշանակություն ունեցող մի շարք ծառատեսակներով:
«Կասկադը Երևանի սիրտն է, և տարածքում իրականացվող կանաչապատման նախագծերը պետք է դրվեն հանրային քննարկման: Մենք, ըստ էության, գալիք 50 –100 տարվա համար ենք նախանշում լուծումներ, թե ինչ տեսք է ունենալու Կասկադը, և այդ գործընթացում պետք է հաշվի առնել երևանցիների կարծիքը: Առաջիկա 7-8 տարվա ընթացքում քաղաքապետարանը նախատեսում է Երևանում մոտավորապես 200 հազար ծառ տնկել, սա նշանակում է, որ մենք անընդհատ չպետք է գնենք այդ ծառերը, մենք պետք է ունենանք տնկարաններ և պետք է ստանանք այն տեսակները, որոնք դառնալու են Երևանի կանաչ դեմքը, պետք է նաև հայեցակարգ առաջարկենք երևանցիներին»,- ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը:

Նմանատիպ նյութեր
875 դիտում
13:14 05-08-2022
Երևանում ընթացիկ տարում կփոխարինվի շուրջ 770 դիտահորի կափարիչ. Երևանի քաղաքապետարան
1110 դիտում
20:05 27-06-2022
Երևանում այս տարի համայնքի միջոցներով նորերով կփոխարինվի 467 վերելակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
820 դիտում
12:12 11-09-2024
Մայրաքաղաքում շարունակվում են վերելակների փոխարինման աշխատանքները, այս տարի կփոխարինվի 500 վերելակ
Այս բաժնից
700 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
775 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2089 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա