Թուրքիայում ձերբակալվածների թիվը հասնում է 15000-ի
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, Թուրքիայի Ներքին գործերի նախարար Էֆկան Ալան հաղորդել է 15 հազար հոգու ձերբակալության մասին՝ կապված ռազմական հեղափոխության փորձի հետ, որից 10 հազարը զինվորականներ են։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը զինվորականների մի խումբ փորձել էին իրականացնել ռազմական հեղափոխություն Թուրքիայում։