Նոր Զելանդիայում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտարարվել է ցունամիի վտանգ
Նոր Զելանդիայի ափերի մոտ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է RBC- ն:
Ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գիսբորն քաղաքից 170 կմ հեռավորությամն վրա, իսկ հիպոկենտրոնը՝ 30 կմ խորության վրա:
Տուժածների և վնասների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Հաղորդվում է, որ երկրաշարժի հետևանքով ցունամիի վտանգ է հայտարարվել: Իշխանությունները սկսել են տարհանել որոշ բնակավայրերի բնակիչների: Պատճառը Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումներն են, որոնք կարող են հզոր ցունամի առաջացնել առաջիկա ժամանակահատվածում: