6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ` Նոր Զելանդիայում
Նոր Զելանդիայում 6,3 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Էպիկենտրոնը գտնվել է Մաստերտոն քաղաքից 38 կմ դեպի հյուսիս-արևելք, իսկ մայրաքաղաք Վելինգտոնից 115 կմ հեռավորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չի հաղորդվում: