3056 դիտում
16:55 07-11-2016
Կրեմլը պատասխանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մեղադրանքներին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգի՝ Ռուսաստանի գործողությունների պատճառով հյուսիսատլանտյան դաշինքի զինված ուժերի ամրապնդման մասին հայտարարությունը, հաղորդում է Tass գործակալությունը։
«Սթոլթենբերգի հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այդ կազմակերպությունը ագրեսիվ հիմքեր ունի»,-ասել է Պեսկովը։
Վերջինի խոսքով՝ ազգային անվտանգության ապահովման ծրագրի շրջանակներում Ռուսաստանը գործում է իր սահմանների ներսում՝ միաժամանակ ոչ մի երկրի չսպառնալով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սթոլթենբերգը The Times թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել իր զինված ուժերում հավելյալ մարտական բարձր պատրաստվածություն հայտարարել՝ զսպելու համար Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները, քանի որ Մոսկվան չի դադարում մեծացնել իր ռազմական հզորությունը։
Նմանատիպ նյութեր
3310 դիտում
19:12 21-11-2016
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հակազդել Ռուսաստանի կողմից հնչող մեղադրանքներին
5697 դիտում
00:30 24-01-2016
Ինչպես պատասխանել մեղադրանքներին. aravot.am
5150 դիտում
23:15 26-11-2017
CNN-ը պատասխանել է Թրամպի մեղադրանքներին
Այս բաժնից
1057 դիտում
23:41 23-11-2024
ՀՀ-ում ՀՆԱ աճի տեմպերը կնվազեն, գործազրկությունը՝ կաճի․ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը
988 դիտում
21:39 23-11-2024
Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը
1027 դիտում
21:10 23-11-2024
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը