ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հակազդել Ռուսաստանի կողմից հնչող մեղադրանքներին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը կոչ է արել դաշինքի անդամ երկրներին հակազդել Ռուսաստանի կողմից հնչող մեղադրանքներին, հայտնում է RIA Novosti-ն։
«Մեծ մասամբ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատասխանատվությունն է մասնակցել բանավեճերի և քննարկումների և հակազդել Ռուսաստանի կողմից հնչող մեղադրանքներին ու հայտարարություններին»,- ասել է նա։
Նա նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը չի «պատասխանի քարոզչությանը քարոզչությամբ»։