211652_close_icon
views-count5697 դիտում article-date 00:30 24-01-2016

Ինչպես պատասխանել մեղադրանքներին. aravot.am

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին մի հետաքրքիր «գիտափորձ» է կատարել. իր կուսակցության գրասենյակ է հրավիրել բոլոր նրանց, ովքեր սոցիալական ցանցերում «փիս-փիս» բաներ են գրում իր հասցեին, ըստ էության, մեղադրելով նրան «Բաղրամյան- 26»- ին ծախվելու մեջ»: Եկավ միայն մի կին, որի «ադեկվատ» լինելն, իմ կարծիքով, բավականին վիճահարույց է : Նպատակ չունեմ արդարացնել պատգամավորին, հերքել կամ հաստատել «ֆեյքերի» կամ «կիսաֆեյքերի» մեղադրանքները: Այստեղ ավելի հետաքրքիր է «պատասխանել-չպատասխանելու» խնդիրը: Կա մի քանի տարբերակ: Առաջինն առավել պարզունակ է. մեկը քեզ ասում է «հիմար», դու պատասխանում ես՝ «հիմարը դու ես»: Հաջորդ տարբերակը փոքր-ինչ ավելի «բարդեցված է» եւ շատ տարածված է քաղաքական գործիչների շրջանում: Մեկը մյուսին ասում է՝ «հիմար», մյուսը, ի պատասխան լրագրողների առաջարկին՝ «աբառոտկա ֆռալու», հայտարարում է՝ «ես սրիկաների, բթամիտների եւ տականքների խոսքերը չեմ մեկնաբանում»: Կա նաեւ այսպիսի տարբերակ՝ «հլը արի ստե, տենամ՝ կարա՞ս նույն բաները երեսիս ասես», իրոք, համակարգչի մոտ «ասլան կտրելը» հեշտ բան է: Հենց այս տարբերակն էլ, ըստ էության, տվյալ դեպքում կիրառել է Նիկոլ Փաշինյանը: Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/01/23/650505/

Նմանատիպ նյութեր