CNN-ը պատասխանել է Թրամպի մեղադրանքներին
Ամերիկյան CNN հեռուստաալիքը պատասխանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպի՝ իրենց հասցեին հերթական քննադատությանը: Թրամպը հայտարարել էր, թե CNN-ը արտասահմանում «ֆեյք» նորությունների գլխավոր օջախն է և միջազգային հանրության շրջանում Միացյալ Նահանգների սխալ կերպար է ներկայացնում:
«ԱՄՆ-ը աշխարհի ներկայացնելը՝ CNN-ի աշխատանքը չէ: Դա ձեր խնդիրն է: Մեր գործը նորություններ հաղորդելն է», նշված է հեռուստաալիքի միկրոբլոգում:
Նշենք, որ Թրամպը հաճախ է աղմկոտ հայտարարություններ անում տարբեր լրատվամիջոցների հասցեին, սակայն նրա քննադատությունների գլխավոր թիրախը շարունակում է մնալ CNN-ը:
Դեռ մինչև երդմնակալության արարողությունը Թրամպը հրաժարվել էր հեռուստընկերության հարցերին պատասխանել՝ լրագրողին հայտնելով, որ վերջինս «սարսափելի կազմակերպությունում է աշխատում»: