Թուրքիայում կալանավորվել է ընդդիմադիր Cumhurriyet թերթի 9 լրագրող
Թուրքիայում դատարանը կալանավորել է ընդդիմադիր Cumhurriyet թերթի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուին և խմբագրության ևս 8 աշխատակիցների, հաղորդում է DW-ը։
Ընթանում է Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցության ու իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գործով դատավարությունը, որում ներգրավված են կալանավորվածները։
Հիեցնենք, որ նրանք ձերբակալվել էին հոկտեմբերի 31-ին՝ ահաբեկչության մեջ ներգրավված լինելու կասկածանքով։ Իսկ նախօրեին ոստիկանության հակաահաբեկչական գործողությունների արդյունքում Դիարբեքիրում Անկարայում ձերբակալվել են քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդներ Սելահեթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը։ Բացի նրանցից, ձերբակալվել են ևս 9 պատգամավորներ՝ «ահաբեկչական քարոզչության հարցով ցուցմունքներ չտալու նրանց ցանկության հետ պայմանավորված»։