Թուրքիայում ձերբակալվել է հայտնի Cumhurriyet ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիրը
Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր Cumhurriyet թերթի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուին։ Այդ մասին հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը։
Նշվում է, որ թերթի ղեկավար կազմն ու լրագրղները կասկածվում են իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի և Քրդական ախտավորական կուսակցության հետ կապերի մեջ։
Սաբունջուին ձերբակալելու որոշումը կայացրել է Ստամբուլի դատախազությունը։
Հայտարարության մեջ ասվում է. «Cumhurriyet թերթի ղեկավարությունը կասկածվում է Feto կազմակերպությանը աջակցելու մեջ»։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանությունը խուզարկումներ է կատարել թերթի մի քանի ղեկավարների ու խմբագիրների տներում։ Ձերբակալվել է նաև սյունակագիր Գյուրայ Օզան։ Վերջինի ձերբակալման պատճառը չի նշվում։