Թուրքական Cumhuriyet թերթը գրում է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը ծանր օրեր են սպասվում: Թերթը՝ հղում անելով սոցիոլոգիական հարցմանը, նշում է, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշն ընկել է:
Այսպես, եթե նախագահական ընտրություններին Էրդողանը ստացել էր ձայների 52%-ը, ապա ներկա պահին ընտրությունների անցկացնելու դեպքում նա կստանա ձայների առավելագույն՝ 40%:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը, ապա այն նախկինի պես պահպանում է 30% վարկանիշային ցուցիչը: Թերթը պնդում է, որ եթե ընդդիմադիր կուսակցությունը այլ կուսակցությունների հետ դաշինք կազմի, ապա խորհրդարանում վստահաբար մեծամասնություն կկազմի, որը թույլ կտա նրան նոր կառավարություն ձևավորել առանց Էրդողանի կուսակցության: