2452 դիտում
11:12 28-07-2016
Թուրքիայում դադարեցվել է 16 հեռուստաալիքի, 23 ռադիոկայանի, 45 թերթի ու 29 հրատարակչության գործունեությունը
Թուրքական իշխանությունները երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո կասեցրել են 16 հեռուստաընկերությունների, 23 ռադիոկայանների, 45 թերթերի ու 29 հրատարակչությունների աշխատանքը: Այդ մասին հայտնել է CNN Turk հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ այդ երկրում գործում է արտակարգ դրության ռեժիմ: Ձերբակալվածների թիվը հազարների է հասնում:
Թուրքական լրատվամիջոցները հայտնել են նաև, որ այսուհետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դղյակը հսկելու են այդ երկրի ռազմաօդային ուժերը:
Էրդողանը պահանջում է ԱՄՆ-ի իշխանություններից արտահանձնել Ֆեթուլահ Գյուլենին, ում նա համարում է ռազմական հեղաշրջման կազմակերպիչ, սակայն ամերիկյան իշխանությունները հստակ ապացույցներ են պահանջում Թուրքիայից հեղաշրջմանը Գյուլենի մանսակցության մասին:
Նմանատիպ նյութեր
1502 դիտում
09:38 18-01-2015
Իրանում դադարեցրել են Charlie Hebdo-ին սատարող թերթի գործունեությունը
4621 դիտում
14:15 31-10-2016
Թուրքիայում ձերբակալվել է հայտնի Cumhurriyet ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիրը
Այս բաժնից
1171 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
985 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
976 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո