211652_close_icon
views-count82041 դիտում article-date 15:55 31-10-2016

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. գյուղացիների պնդմամբ՝ նորատուսցի 2 երիտասարդ տղամարդիկ Սևանում ջրահեղձ են եղել

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Վաղ առավոտյան Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի 2 բնակիչ ձկնորսությամբ զբաղվելու նպատակով մտել են Սևանա լիճը և չկան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ մարզային վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ սկսել են գյուղացիների և Սևանի ջրասուզակների հետ այդ քաղաքացիների որոնողական աշխատանքները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք Ամուր Կյուրեղյանը և Արևշատ Առաքելյանն են։ Մանրամասները՝ քիչ ուշ։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր