77169 դիտում
17:34 29-06-2018
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում՝ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց. երթևեկությունը կաթվածահար է եղել. գյուղացիների պնդմամբ՝ եղբայրների գլխին սարքել է «Կույր Աղիք» մականվամբ գյուղապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 29-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի մեծ թվով բնակիչներ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց իրենց բողոքի ակցիան էին անցկացնում՝ ի պաշտպանություն գյուղի բնակիչներ՝ եղբայրներ Գուրգեն Օգսեն Նզարթեյանների։
Գյուղացիները բարձրաձայնում էին, որ եղբայրների «գլխին սարքել է» «Կույր Աղիք» մականվամբ Կարբիի գյուղապետ Կարեն Բաղդասարյանը՝ եղբայրներին մեղադրելով մայիսի 27-ին Կարբի գյուղում խուլիգանություն կատարելու մեջ. «Ողջ գյուղը գիտի, թե ովքեր են եղբայրները, ինչ բարի համբավ ունեն, ողջ գյուղն է ճանաչում նրանց՝ որպես պարկեշտ ու որպես հողի մշակ անձնավորությունների, ու նրանց գլխին սարքել են գյուղապետն ու Հանրապետական պատգամավորը։ Նրանք գիտեն, որ առաջիկա գյուղապետի ընտրությունների ժամանակ գյուղապետը վերընտրվելու շանս չունի ու փորձում է մարդկանց գլխին սարքելով իր գործն առաջ տանի։ Վիճաբանությանը մասնակցել են 80-ից ավելի մարդիկ ու գլխավոր մասնակցիներն ու կատարողները գյուղապետի, քննիչի շնորհիվ դուրս են մնացել, իսկ Օգսենին ու Գուրգենին քավության նոխազ են անում։ Մի եղբորը օրեր առաջ կալանավորեցին, մեկին էլ՝ այսօր։ Մենք չենք պահանջում, որ եղբայրներին արդարացնեն, մենք պահանջում ենք արդար նախաքննություն ու դրա արդյունքում կապացուցվի եղբայրների անմեղությունը, ու էդ ժամանակ «Կույր Աղիք»-ը (նկատի ունենալով գյուղապետին) կհասկանա, որ իր սարքած շինծու գործը փլուզվում է»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ Կարբիի բնակիչներն իմացան, որ վերաքննիչ քրեական դատարանը Օգսենին էլ կալանավորելու որոշում կայացրեց, ի նշան բողոքի՝ փակեցին ճանապարհը։ Տևական ժամանակ երթևեկությունը կաթվածահար էր եղել, անգամ մեծ թվով ոստիկանները չկարողացան բացել ճանապարհը, մինչև որ դեպքի վայր ժամանեց ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Հրաչ Խոստեղյանը, ով բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրուցելուց հետո կարողացավ ճանապարհը բացել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եղբայրների շահերը պաշտպանում է հայտնի ու ճանաչված փաստաբան Լուսինե Սահակյանը, ով նույնպես գտնում է, որ դատարանի կայացրած որոշումը սխալ է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բողոքի ակցիայի մասնակիցներն այցելել են ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ նրանց ընդունել են ու պատասխանել, որ խնդրին իրենք ծանոթ չեն, խնդրել են 2-3 օր և նյութերին ու տեսանյութերին ծանոթանալուց հետո իրենք կտան իրենց օբյեկտիվ պատասխանը, ու գյուղացիները փաստաբան Լ. Սահակյանի հորդորով ժամանակավորապես դադարեցրին բողոքի ակցիան։
[b]Կարբիի գյուղապետ Կարեն Բաղդասարյանն է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0056116001530284882138113.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 160+
160+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12745 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ