Ադրբեջանում ձերբակալվել է թերթերից մեկի գլխավոր խմբագիրը ռեկետ-լրագրության մեղադրանքով
Ադրբեջանում ձերբակալվել է «İrəvən Press» թերթի և կայքի գլխավոր խմբագիր Ազեր Աբասովը: Այդ մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
Նա ձերբակալվել է ռեկետ-լրագրության մեղադրանքով՝ Ադրբեջանի շրջաններից ստացված հաղորդումների և Պետանվտանգության ծառայության հետաքննության արդյունքներով: Նա կասկածվում է, թե սպառնացել է Շիրվան քաղաքի Սոցիալական պաշտպանության կենտրոնի տնօրեն Վասիֆ Ալիևի և Շիրվանի Սոցիալական պաշտպանության հիմնադրամի պետ Չինգիզ Մամեդովի մասին սուտ տեղեկություններ տարածել իր ղեկավարած լրատվական կայքում:
Հետաքննության վարկածով Ազեր Աբասովը սպառնացել է Ալիևին և Մամդեովին, որ կտեղադրի արատավորող տեղեկատվությունը և ստացել է նրանցից 300-ական մանաթ:
Սաբաիլի շրջանային դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը: