Ճապոնական քաղաքներից մեկի կենտրոնում պայթյուններ են որոտացել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ճապոնական Ուզունոմիա քաղաքի կենտրոնում տեղի ունեցած 2 պայթյունների հետևանքով կա 1 զոհ, ևս 1 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է NHK գործակալությունը:
Այս պահին ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում տարածքում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունները տեղի են ունեցել զբոսայգու կայանատեղիում, ինչի հետևանքով այրվել է նաև կայանված մեքենաներից մեկը: