Ճապոնական քաղաքներից մեկի ավտոճանապարհին գոյացած 15 մ խորությամբ փոսը մեկ շաբաթում վերանորոգել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքի կենտրոնում օրեր առաջ ավտոճանապարհի մեծ հատվածը փլուզվել էր և 15 մ խորությամբ փոս գոյացել՝ մետրոյի կայարանի շինարարական աշխատանքների պատճառով:
Սակայն քաղաքային իշխանություններն այն [url=http://www.bbc.com/russian/media-37990119?ocid=socialflow_twitter]վերականգնել են ընդամենը մեկ շաբաթում[/url], ինչը ռեկորդային է թվում յուրաքանչյուր այլ երկրի համար:
Ըստ ճապոնական լրատվամիջոցների՝ 15 մ խորությամբ փոսը 30 մ երկարություն ուներ և 27 մ լայնություն: