211652_close_icon
views-count1164 դիտում article-date 12:38 22-05-2014

Չինաստանում պայթյուններ են որոտացել․ ավելի քան 30 զոհ, 100 վիրավոր

Չինաստանի արևմտյան մասում գտնվող Ուրումչի քաղաքում պայթյուններ են որոտացել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, մոտ 100֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։ Ըստ ականատեսների վկայության՝ առավոտյան ժամը 7։50֊ին «Ժենյմին» այգու մոտ գտնվող շուկայում 2 մեքենաներ խրվել են ամբոխի մեջ։ Դրանցից մեկ պայթել է, իսկ մյուսից պայթուցիկ սարք է դուրս նետվել։ Դեպքի վայրում մասնագետներ են աշխատում, տարածքը շրջափակված է։

Նմանատիպ նյութեր