211652_close_icon
views-count6760 դիտում article-date 23:12 19-10-2016

Գոյություն ունի մարդկանց ենթագիտակցության վրա ազդելու մտացածին մեթոդ․ հետաքրքիր փաստեր

1957 թվականին Ջեյմս Վայկերին հայտարարեց, որ Նյու Ջերսիի կինոթատրոններում անցկացրել է հետևյալ փորձը: «Պիկնիկ» ֆիլմի ցուցադրության ժամանակ կադրը փոխելու պահին լրացուցիչ պրոեկտորի միջոցով ցուցադրվել են կոկա-կոլայի և պոպկորնի քողարկված գովազդի կադրեր: Ֆիլմը ցուցադրվել է 1957 թվականի ողջ ամռան ընթացքում: Կինոթատրոնի բուֆետում այդ ընթացքում կոկա-կոլայի վաճառքը ավելացել է 17, իսկ պոպկորնի վաճառքը` 50 %-ով: Դրանից հետո Վայկերին ձեռք է բերել տեխնոլոգիայի հեղինակային իրավունքը և բացել նմանատիպ գովազդի սեփական ընկերությունը: Կասկածելի այս տեխնոլոգիայի գաղափարը ստեղծելիս Վայկերը ոգեշնչվել է տախիստոսկոպ սարքից, որը կարճ լուսարձակում է կատարում 1/60000 վայրկյանում: Նման կարճ իմպուլսները մարդկային գիտակցությունը չի արձանագրում: Դրանց օգնությամբ «Կոդակ» ընկերությունը ստացել է հրացանի կոտորակի թռիչքի հազվագյուտ լուսանկարներ: Վայկերը գտավ այդ իմպուլսները կիրառելու այլ եղանակ: Մամուլում տեղ գտած նյութերը գրավեցին գիտնականների, գովազդային գործակալների ուշադրությունը: Նրանց հորդորով Վայկերին կրկնում է փորձը, ինչը, սակայն, ցանկալի արդյունքի չի հանգեցնում: Նյույորքցի ուսանող Ստյուարտ Ռոջերսը մեկնում է Ֆորտ Լի` Վայկերիի հետազոտության մասին զեկուցում գրելու: Նա բացահայտում է, որ կինոթատրոնը, որտեղ Վայկերին անցկացրել էր փորձը, չէր կարող 6 շաբաթում 50.000 հանդիսատես ընդունել: Բացի այդ` կինոթատրոնի տնօրենը հայտարարում է, որ առաջին անգամ է նման բան լսում: Շատ գիտնականներ փորձել են կրկնել Վայկերիի փորձը: Այսպես` 1958 թվականին Canadian Broadcasting Corporation ընկերությունը մեծ վարկանիշ ունեցող «Close-Up» հեռուստահաղորդման ժամանակ 25-րդ կադրում տեղադրել էր «Զանգե'ք մեզ այժմ...» գրությունը, սակայն զանգերի քանակը դրանից չի ավելացել: Երբ դրա մասին հայտնել են հեռուստադիտողներին` խնդրելով նշել գրության տեքստը, ոչ մի նամակում ճիշտ պատասխան չի արձանագրվել: Սակայն հետազոտվողների մեծ մասը հայտնել է, որ հաղորդման ընթացքում ցանկացել է որևէ բան ուտել կամ խմել: 1962 թվականին Վայկերին խոստովանել է, որ 1957 թվականի փորձը վաճառքի վիճակագրության հետ ուղղակի հորինվածք է եղել։

Նմանատիպ նյութեր