3693 դիտում
11:35 24-02-2017
«Կործանում», «անդունդ», «գահավիժում» բառերը մարդու ենթագիտակցության մեջ ծնում են «փախչելու» միտք. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ընթերցողներից մեկը, ներկայանալով իր անուն-ազգանունով, ինձ պատմել է, որ ծրագրավորող է, նյութապես ապահովված է, իշխանություններից ոչ մի կախում չունի, բնականաբար, ընտրակաշառքի չի սպասում, բայց եթե գնա ընտրությունների, քվեարկելու է… ՀՀԿ-ի օգտին:
Չնայած դիրքորոշումն ինձ համար արտառոց էր, բայց՝ նաև հետաքրքիր, և ես կցանկանայի շարունակել զրույցն այդ մարդու հետ: Բայց չարեցի դա, որովհետև դա ընդհանուր մեկնաբանությունների բաժին էր, որտեղ պարտադիր կան «մեղադրական թեքումով» ոչ ադեկվատ մարդկանց մեկնաբանություններ, և «առանձնացնել» մեր երկխոսությունն այդ տեղեկատվական աղմուկից հնարավոր չէ՝ դա կնշանակեր ժամանակ կորցնել նաև ոչ ադեկվատ մեկնաբանությունների վրա:
Նախընտրական բանավեճն ինչ-որ չափով այդ իրավիճակին նման է: Եվ դա մեր պարագայում բնական է, որովհետև քարոզչության թիրախը ոչ թե քիչ թե շատ կայացած մարդիկ են, որոնք կորցնելու բան ունեն, և որոնք առաջնորդվում են իրենց ձևակերպված, գիտակցված շահերով, այլ ընչազուրկ և իրավազուրկ մարդիկ` մեր բնակչության ճնշող մեծամասնությունը, որը մի կողմից՝ ոչ մեկին չի հավատում և մյուս կողմից՝ սպասում է ինչ-որ հրաշքների (պարադոքս է): Այս պարագայում «շահում է» նա, ով ավելի բարձր կգոռա, որ երկիրը կործանվում է, և եթե այս անգամ էլ իշխանությունը վերարտադրվի, ապա վերջ՝ Հայաստանը կվերանա, հայ ազգը կկորչի և այլն: Դա ասվել է 1995 թվականի ընտրություններից առաջ և ասվելու է 2022, 2027, 2033 թվականներին:
Տեղեկատվական աղմուկի և ցանկացած գաղափարի «թրոլինգի» հեղինակները, հավանաբար, չեն ուզում, որ մարդիկ հուսահատվեն: Հակառակը՝ ուզում են ոգևորել, հուսավառել զանգվածներին, որպեսզի նրանք քվեարկեն իրենց կուսակցությունների օգտին և հետո դուրս գան փողոց՝ բողոքելու կեղծված ընտրությունների դեմ:
Բայց երբ դուք օգտագործում եք «կործանում», «անդունդ», «գահավիժում» բանալի բառերը, անկախ մնացած բովանդակությունից՝ դրանք մտնում են մարդկանց ենթագիտակցության մեջ, և գլխավոր գաղափարը, որն այդ դեպքում ծնվում է, «փախչելն» է՝ այդ բառի լայն իմաստով. խոսքը ոչ միայն արտագաղթելու, այլև ներքին փախուստի մասին է»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7220 դիտում
10:48 25-07-2017
Փաստերի հետ գործ ունեցող վերլուծական միտք չկա, կա «քլնգող» կամ «փառաբանող» միտք. «Առավոտ»
6757 դիտում
23:12 19-10-2016
Գոյություն ունի մարդկանց ենթագիտակցության վրա ազդելու մտացածին մեթոդ․ հետաքրքիր փաստեր
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»