211652_close_icon
views-count30862 դիտում article-date 21:57 11-10-2016

Գագիկ Մակարյանը հորդորում է ստուգել ՊԵԿ ղեկավարի կենսագրությունն ու բարոյական կերպարը. Aravot.am

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը բավարարված չէ պետական եկամուտների կոմիտեի նոր նախագահի նշանակումով: Հիշեցնենք, որ այսօր ՊԵԿ ղեկավար նշանակվեց «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: Օրեր առաջ Գագիկ Մակարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել էր , որ ՊԵԿ ղեկավարին պետք է զգուշությամբ ընտրել.«Շատ կարեւոր է, թե ով է լինելու ՊԵԿ ղեկավարը, որովհետեւ կարող է բոլոր նախարարներն ու վարչապետը լավ աշխատեն, եւ միայն ՊԵԿ-ն այդ ամենը ջուրը լցնի»: Վարչապետ Կարեն Կարապետյանը Վարդան Հարությունյանին այս պաշտոնում նշանակելու մասին ասել է՝ «Որովհետեւ վստահում եմ»: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մակարյանն անդրադառնալով այս նշանակմանը, մի շարք գործոններ նշեց, որոնցով պետք է առաջնորդվի ՊԵԿ-ի նախագահը: Պարոն Մակարյանի ներկայացմամբ՝ ՊԵԿ-ն ունի 2 դերակատարություն, մեկը՝ հարկեր հավաքելն է, բայց հարկ հավաքելիս իրենք կարող են իրենց այնպես պահել, կարծես ոչ մի զգայարան չունեն, կողմնակալ չեն, եւ ըստ հարկային պարտավորությունների են հավաքում հարկերը. «Սա էլի ընդունելի է, որովհետեւ իրենք ոչ մի զգացմունքներ չպիտի ունենան՝ մեկին հարգեն, մեկին՝ սիրեն, մյուսին՝ խղճան, էն մյուսին՝ արտոնություն տան: Սա մի մոդելն է: Այս մոդելի մեջ կա նաեւ մյուսը՝ այսօրվա տնտեսական վիճակը թույլ է տալիս, որոշ դեպքերում ՝ նաեւ կառավարությունը, որոշումներին սպասել, լավ իրազեկել հետո նոր հաշիվները պլանավորել: Կամ, եթե տեսնում են, որ կարող են իրենց մոտեցումով ձեռք մեկնել, փորձեն անել դա ու ոտքի հանել գործարարին, որովհետեւ եթե այդ գործարարը վերացավ, իրենք պետք է ափսոսան, որ մի հարկատու պակասեց: Մանավանդ այսօր սուր է այդ խնդիրը, որովհետեւ հարկ հավաքելը բարդացել է, քանի որ ձեռնարկությունների մեծ մասն ի վիճակի չէ հարկեր վճարել, հարկերի չափերն են նվազել, որովհետեւ շրջանառությունն է նվազել»: Ըստ պարոն Մակարյանի, ՊԵԿ-ը պետք է հարթակ լինի տնտեսական իրավիճակին անմիջապես արձագանքելու համար. «Օրինակ՝ երբ տեսնում են, որ Շիրակի Լոռու կամ այլ մարզերում շատ դժվար են հարկեր տալիս, կամ, ասենք՝ տեսնում եմ առեւտրի ոլորտում է վատ վիճակը, իրենք պետք է այդ տեղեկությունները հավաքագրեն եւ փոխանցեն ասենք՝ էկոնոմիկայի, ֆինանսների նախարարություններին, զեկուցեն անմիջապես կառավարությանը, ասեն՝ մենք հարկերը հավաքում ենք, բայց մեր հարկահավաքությունից երեւում է, որ տնտեսական վիճակն այսպիսին է: Այսինքն՝ կառավարությունը պետք է տեսնի, որ տվյալ ոլորտն առանց այն էլ «սկսում է», ինքը պետք էլի հարկեր հավաքի, բայց այդտեղ պետք է ինչ-որ քաղաքականություն դրսեւորի, գուցե՝ ներում կիրառի, հարկային արտոնություն, սուբսիդավորում եւ այլն: Կարեւոր է, որ այս գիտակցությամբ լինի ՊԵԿ ղեկավարը: Հիմա, թե՝ ո՞վ է ընտրվել, անձը կարեւոր չէ, Տիգրան, թե՝ Վարդան Հարությունյան, կամ նախկինում Հովսեփյան: Կարեւորը՝ ՀՀ նախագահն ու վարչապետը, որ նշանակել են, արդյոք իմ ասածները հաշվի՞ են առել»: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2016/10/11/815011/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր