211652_close_icon
views-count2621 դիտում article-date 12:11 08-10-2016

Փարիզի քաղաքապետը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես հաղորդում է «[url=https://www.armenpress.am/arm/news/863071/parizi-qaxaqapety-harganqi-turq-matucec-hayoc-cexaspanutyan.html]Արմենպրես[/url]»-ը, Փարիզի քաղաքապետին ուղեկցում էին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն: Փարիզի քաղաքապետի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին նաև Փարիզի քաղ? ?քային խորհրդի անդամները: Անն Իդալգոն և Փարիզի քաղաքային խորհրդի անդամները ծաղիկներ դրեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որից հետո շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Շրջայցի ավարտին Փարիզի քաղաքապետը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հյուրերի հուշամատյանում: «Մարդկությունը չի կարող առաջ գնալ առանց իր պատմությանը հարգանքի տուրք մատուցելու: Մարդկությունը պետք է ընդունի և ճանաչի ճշմարտությունը, որը պիտի հնարավորություն տա առաջ ընթանալ և զարգանալ: Իմ գրառումը կոչ է մարդկությանը ընդունել ճշմարտությունը և ճանաչել Ցեղասպանությունը: Շատ երկրներ արդեն ավարտել են այդ գործընթացը: Ֆրանսիան էլ արդեն արել է դա, և ցանկություն ունենք, որ մեր բանակը համալրվի նոր երկրներով»,-Ցեղասպանության թանգարանում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա: Փարիզի քաղաքապետը նաև շրջեց Ծիծեռնակաբերդի Հիշատակի ծառուղում և ծառ տնկեց:

Նմանատիպ նյութեր