Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
Վրաստանի Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Ալեքսանդր Չիկաիձեն և Վլադիմիր Գասպարյանը ծաղկեպսակներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Վրաստանից ժամանած հյուրերը եղան ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: