Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք մատուցեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին. ֆոտոշարք
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը 2014 թ. օգոստոսի 21-ին այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Իրակլի Ղարիբաշվիլին ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև Վրաստանից ժամանած պատվիրակությունը ծաղիկներ դրեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:
Վրաստանի վարչապետը նաև արծաթափայլ եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից: