Նախագահի հրամանագրով Արմեն Ամիրյանը նշանակվեց ՀՀ մշակույթի նախարար
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Արմեն Ամիրյանն ազատվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից. «Հիմք ընդունելով «Հեռուuտատեuության և ռադիոյի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը՝ որոշում եմ.
Արմեն Ամիրյանին ազատել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից»:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Ա. Ամիրյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արմեն Ամիրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար»։