211652_close_icon

Արմեն Ամիրյանը ոչ հերքում, ոչ հաստատում է մշակույթի նախարար դառնալու մասին լուրերը. «ՀԺ»

views-count7785 դիտում article-date 08:10 08-09-2015
«Հայկական ժամանակը» գրում է. «Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց առաջիկայում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում իր նշանակման հավանականության մասին տեղեկությունները: «Որեւէ մեկնաբանություն չունեմ, որովհետեւ որեւէ առաջարկ չեմ ստացել: Այս պահի դրությամբ չեմ կարող որեւէ կերպ հերքել կամ հաստատել, որովհետեւ պարզապես չկա նման առաջարկ»,- ասաց Արմեն Ամիրյանը: Չնայած «եթե»-ներով խոսելը հաճախ ճիշտ չի լինում, ամեն դեպքում նրանից հետաքրքրվեցինք, թե եթե մշակույթի նախարարի պաշտոնում աշխատելու առաջարկ ստանա, կընդունի՞, թե կմերժի: «Գիտեք, այս պարագայում առավելեւս ճիշտ չէ «եթե»-ով խոսելը»,- պատասխանեց նա: Նշենք, որ նախորդ ամսվա ընթացքում մամուլը հեղեղված էր լուրերով, թե ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շուտով պաշտոնանկ է արվելու եւ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը: Այս ընթացքում լրատվամիջոցներին չէր հաջողվել Ամիրյանից մեկնաբանություն ստանալ, քանի որ նա արձակուրդում էր, իսկ հեռախոսն` անհասանելի»:

Նմանատիպ նյութեր