4474 դիտում
17:10 24-09-2016
Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել Ստեփանակերտի օրվան նվիրված միջոցառումներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հրավերով ներկա է գտնվել ԼՂՀ մայրաքաղաքի հիմնադրման 93-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ միասին, Ստեփանակերտի գործընկերոջ ուղեկցությամբ, նախ ծաղիկներ է խոնարհել Ստեփան Շահումյանի արձանին, ում պատվին անվանակոչված է Արցախի մայրաքաղաքը:
Այնուհետ Ստեփանակերտի քաղաքապետի և տոնախմբող ստեփանակերտցիների հետ միասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է Ստեփան Շահումյանի անվան պուրակում, հետևել հանգստի գոտու տարբեր հատվածներում կազմակերպված միջոցառումներին, նաև գնել է արցախցի տաղանդաշատ երեխաների ձեռքերով պատրաստված աշխատանքներ:
Տարոն Մարգարյանն այցելել է նաև Վերածննդի հրապարակ, որտեղ վաղ առավոտից մեկնարկել էին Ստեփանակերտի օրվան նվիրված սպորտային ու մշակութային միջոցառումները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
2270 դիտում
16:50 26-09-2015
Արցախի նախագահը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված միջոցառումներին
1041 դիտում
16:55 08-12-2014
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Էրմիտաժի 250-ամյակին նվիրված միջոցառումներին
Այս բաժնից
763 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
874 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
811 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի