Արցախի նախագահը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված միջոցառումներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված միջոցառումներին:
Երկրի ղեկավարն այցելել է մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան պուրակ եւ ծաղկեպսակ դրել Ստեփան Շահումյանի հուշարձանին:
Միջոցառումներին ներկա էին Ստեփանակերտ քաղաքի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը, պաշտոնատար այլ անձինք:
[img]/ups/images/0876834001443266270786102.jpg[/img][img]/ups/images/0911670001443266265174144.jpg[/img]