211652_close_icon
views-count4274 դիտում article-date 10:08 24-09-2016

Հայաստանյան վերնախավի անցած երեք փուլերն ու նոր փուլի սկիզբը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ասպարեզում հայտնվող մարդիկ պետք է համապատասխանեն օրվա մարտահրավերներին։ Իհարկե, լինում են նաև շեղումներ, բայց եթե փորձենք «խոշոր կտավով» ներկայացնել 25 տարվա ընդհանուր միտումները, ապա կարելի է ասել, որ հայաստանյան վերնախավն անցել է երեք փուլ. 1) «բոցավառ հեղափոխականներ» (90-ականների առաջին կես), 2) «ֆիդայիներ՝ ամբարտավանության բարձր և կրթության ցածր աստիճանով» (90-ականների երկրորդ կես) ՝ Մանվել-Սեյրանը նրանց վերջին «փայլատակումներն» են, 3) «ոչ Ֆիդայիներ՝ նույն դրսևորումներով»։ Նրանց ժամանակն էլ է անցել, և կառավարության փոփոխությունը հենց դա է ազդարարում։ Կրկնեմ, խոսքը լավ-վատի, ճիշտ ու սխալի մասին չէ՝ երեք խմբերում էլ եղել են հրաշալի մարդիկ և հանցագործներ։ Նոր վերնախավում նույնպես այդպիսիք կլինեն։ Խոսքը կերպարի, աշխարհընկալման, մարդաբանական տիպի մասին է։ Հիմա վստահ եմ, որ եկել է «չոր պրագմատիկների» և «տեխնոկրատների» ժամանակը։ Դա չի նշանակում, որ, ասենք, նախորդ «համաստեղության» ներկայացուցիչները չեն շարունակի որոշ պաշտոններ զբաղեցնել։ Բայց հիմնական «թրենդը» այլ է. նոր վերնախավի «կերպարները» նման են լինելու ֆինանսների ներկայիս նախարար Վարդան Արամյանին կամ էկոնոմիկայի հնարավոր նախարար Սուրեն Կարայանին։ Նկատի ունեմ թե տարիքը, թե դաստիարակությունը, թե միջավայրը, թե մոտեցումները կյանքին և աշխատանքին։ Ինչո՞ւ է ժամանակը նման մարդկանց պահանջ դնում։ Շատ պարզ, որովհետև հասարակական, պետական համակարգում պատրանքների, հույզերի, լացուկոծի ժամանակաշրջանն անցել է։ Եկել է իրականությանը բաց աչքերով նայելու և հաշվարկելու ժամանակը՝ այդպիսին է պահանջարկը։ Դա նոր սերնդի, նոր մտածողության մարտահրավերն է»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր