11168 դիտում
09:22 02-03-2017
Աշակերտների կյանքի նոր փուլի սկիզբը դպրոցում շատ կարևոր է. Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցի տնօրեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր կարելի է առանձնակի և մեծ հպարտությամբ խոսել ցանկացած ուսուցչի մասին, բայց յուրահատուկ հպարտությամբ խոսել ուսուցչական ղեկավարության և, մասնավորապես, դպրոցի տնօրենի մասին: Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյանի մասին երևի շատ քչերն են լսել, բայց շատերն էլ տեսել են նրա նվիրվածությունն ու աշխատանքը՝ արդեն, կարելի է ասել, նաև իր դպրոցին ու հարազատ կոլեկտիվին:
Շատերն են պատմում, որ նա ջանք ու եռանդ չի խնայում՝ դպրոցը դարձնելով հարազատ ու ջերմ: Ասում են` երեխան ի սկզբանե մաքուր թուղթ է, և այդ թղթի վրա անջնջելի հետք է թողնում նաև ուսուցչուհին: Այո, ուսուցիչը ամենաթանկ հիշողությունն է յուրաքանչյուրիս կյանքում, և բացառություն չէ նաև տիկին Դավթյանը, ում այսօր էլ շատերն են հիշում, շատերը՝ կարոտում: Նրա շուրթերից հնչող ամեն մի տառը, ամեն մի բառն առանձնահատուկ է, քանզի նա դրանք այլ գեղեցկությամբ ու հմայքով է արտաբերում: Եվ չնայած՝ նա խիստ է, պահանջկոտ, բայց միևնույն ժամանակ և ընկերասեր է, և հարգանքով: Ու կապ չունի, թե նրա առջև ուսուցիչ է կանգնած, թե աշակերտ. նա լսում ու հարգում է բոլորին, կապ չունի՝ մեծ է այդ մարդը, թե փոքր, կամ՝ խնդիրը անձնական է, թե գործնական: Եվ իրականում հենց սա է բարձր վարկանիշ դպրոց ունենալու գրավականը: Նրա շնորհիվ է, որ այսօր այս դպրոցը աչքի է ընկնում աշակերտների բարձր առաջադիմությամբ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրենը չհամաձայնեց, սակայն, որ այսօր դպրոցի առաջադիմությունը կապված կամ պայմանավորված է իր աշխատանքով կամ ղեկավարությամբ: Հակառակը, նա շարունակում է պնդել, որ յուրաքանչյուր ուսուցիչ պետք է հնարավորինս ավելի լավ աշխատի, որպեսզի դպրոցի հեղինակությունը չընկնի:
Տիկին Դավթյանը չի թաքցնում, որ իր ղեկավարության 5 տարիների ընթացքում դպրոցի աշակերտները մասնակցել են օլիմպիադաների և ցուցաբերել են բարձր առաջադիմություն, սակայն այսօր էլ դպրոցում անելիքները շատ են ու կարևոր:
«Ուսուցիչը պետք է մտածի, որ աշակերտների կյանքի նոր փուլի սկիզբը դպրոցում շատ կարևոր է: Այսօր էլ դպրոցը շատ խնդիրներ ունի, սակայն մենք պետք է առաջնայինը կարևորենք երեխաների ապագան ու գիտելիքի մակարդակը»,- ասում է նա:
Մենք էլ, մեր հերթին, ուզում ենք շնորհավորել տիկին Դավթյանին՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք և նորանոր հաջողություններ: Թող, որ բոլոր ուսուցիչները միշտ լինեն նրա պես ջերմ և երբեք չխնայեն իրենց՝ դպրոցին ու երեխաներին՝ նվիրվելու առումով, քանի որ հենց այդ արժեքներն ու գաղափարներն են, որ մեզ թույլ են տալու նոր բան սովորել սովորեցնել ու միահամուռ հավաքական ուժ դառնալ: Եվ հենց այդ արժեքները թույլ կտան պահպանել մեր լեզուն, մեր գիտելիքներն ու կարողությունը, իսկ որ ամենակարևորն է՝ խոսել միմիայն մաքուր, անաղարտ հայերենով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1833 դիտում
18:10 29-11-2019
Մայր Աթոռում տեղի է ունեցել գիտաժողով նվիրված բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
916 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
646 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1171 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան