ԱՄՆ-ն հաջողությամբ փորձարկել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը անցկացրել են Minuteman III միջայրցամաքային բալիստի հրթիռի փորձարկում։ Այդ մասին հայտնում է Indepthnews պորտալը։
Նշվում է, որ հրթիռի արձակումը կատարվել է ապրիլի 25-ի առավոտյան, Վանդենբուրգ ռազմաբազայից։ Հրթիռն արձակվել է՝ առանց մոտակայքում բնակվող քաղաքացիներին տեղյակ պահելու։
Նաև հայտնի է դարձել, որ հրթիռը մարտագլխիկ չի ունեցել։ Պորտալի տվյալներով՝ փորձարկումը հաջող է անցել. հրթիռը խոցել է պայմանական թիրախը։