Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է Agni-II միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է Agni-II միջին հեռահարության միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ Այն նաև ունակ է միջուկային մարտագլխիկ կրել, հաղորդում է Ria Nօvosti-ն։
Հրթիռի արձակումը իրակնացվել է Օրիսսա նահանգի առափնյա Աբդուլ Քալամ կղզում տեղակայված պոլիգոնից։
ԱՄՆ-ի տվյալներով՝ Հնդկաստանը ունի մինչև 130 միջուկային մարտագլխիկ։ Այս պահին հնդիկ մասնագտնրը մշակում են Agni-VI հրթիռը, որն ունակ կլինի հաղթահարել մինչև 10 հազար կմ տարածություն և ստորջրյա նավից արձակվելու հնարավորություն։
Վերջին անգամ Հնդկաստանը հաջողությամբ բալիստիկ հրթիռ էր արձակել այս տարվա հունվարի 18-ին։ Խոսքը Agni-V-ի մասին է, որը հաղթահարել է ավելի քան 5 հազար կմ տարածություն։