2036 դիտում
17:40 08-09-2016
Համաշխարհային համաժողովի մասնակիցներն այցելել են Արարատի մարզի դպրոցներ
Երևանում ընթացող Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի մասնակիցները Հայաստանի դպրոցներում իրականցվող դպրոցական սննդի ծրագրին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 8-ին այցելել են Արարատի մարզի դպրոցներ: Այս մարզում դպրոցական սնունդն իրականցվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ:
ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Բագրատ Եսայանի տեղեկացմամբ՝ հանրապետության 1390 դպրոցներից 1150- ը, այսինքն ՀՀ բոլոր մարզերի կրտսեր դպրոցներն ընդգրկված են դպրոցական սննդի ծրագրում: Դրանցից Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի թվով 260 դպրոցները ներառված են ազգային ծրագրում:
"Ծրագրի մեկնարկից 4 տարի հետո Արարատի, Վայոց ձորի և Սյունքի մարզերի դպրոցներում դպրոցական սննդի ծրագիրը Պարենի համաշխարհային ծրագրի կողմից փոխանցվել է պետությանը և այժմ այս 3 մարզերում ֆինասավորումն ամբողջությամբ կատարվում է ՀՀ կառավարության կողմից: Մնացած 7 մարզերում ծրագրի ֆինանսվորումը կատարվում է Պարենի համաշխարհային ծրագրի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության դոնորությամբ: Մենք նախատեսում ենք, որ տարեցտարի ազգային ծրագրի շրջանակն ընդլայնվելու է. 2017-ին դպրոցական սննդի ազգային ծրագրում կընդգրկվի նաև Տավուշի մարզը, իսկ հետագա երկու տարիներին Շիրակի և Արագածոտնի մարզերը",- նշել է Բ. Եսայանը և հավելել, որ Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների 50 տոկոսում կազմակերպված է տաք ճաշ, մնացած դպրոցներում դեռևս տրամադրվում է սառը սնունդ / թխվածքաբլիթ և հյութ/: Բ. Եսայանի խոսքով՝ համապատասխան սարքավորումներ հատկացվել են ազգային ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներին, սակայն կախված ֆինանսավորման և ծնողական համայնքի ներգրավվածության չափերից, որոշ դպրոցներում տաք սննդի կազմակերպման համար միջոցները չեն բավարարում.
"Մենք փորձելու ենք բոլոր դպրոցներին տաք սննդի կազմակերպման հնարավորություն տալ: Այժմ ուսումնասիրություն է կատարվում այն դպրոցներում, որտեղ սարքավորումներ կան, սակայն տաք սնունդ չի կազամակրպվում: Նախատեսվում է ստեղծել հատուկ հիմնադրամ, որը ամենայն հավանականությամբ կնախաձեռնի տաք սննդի մատակարարում դպրոցներին",- տեղեկացրել է Բ. Եսայանը:
Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի մասնակիցների մարզային շրջայցի առաջին կանգառը Արարատի մարզի Սիսավան համայնքի միջնակարգ դպրոցում էր, որտեղ դպրոցական սնունդը տրվում է տաք ճաշի տեսքով: Դպրոցի տնօրեն Ն. Գալստյանի տեղակացմամբ դպրոցն ունի 300 աշակերտ, որոնցից 145-ը / կրտսեր դպրոցի ու նախակրթարանի սաները/ օգտվում են դպրոցական սննդից: Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի պատվիրակները Սիսավանի դպրոցում ծանոթացել են դպրոցական սննդի կազմակերպման համար ստեղծված պայմաններին՝ խոհանոցային գույքին, ճաշացանկին, խոհարարների աշխատելաոճին ու աշակերտների նախասիրություններին: Դպրոցի տնօրենը, ներկայացնելով ծրագրի իրականացման ընթացքը՝ նշել է, որ բացի կառավարության հատկացրած ֆիանսավորումից, որը յուրաքանչյուր երախայի համար կազմում է օրական մոտ 150 դրամ, իրենք ստանում են նաև ծնողական համայնքի աջակցությունը. "Ծնողական կամավոր աջակցությունը շատ կարևոր է այս ծրագրի հաջողության համար: Դրա շնորհիվ դպրոցական սննդի ճաշացանկը դառնում է ավելի բազմազան: Օրինակ, երեխաները մեզ մոտ ստանում են նաև միս, միրգ, բանջարեղեն, որն ապահովվում է ծնողական համայնքի ներդրումների շնորհիվ",- նշել է տնօրենը:
Դպրոցում շրջայց կատարելուց հետո հյուրերը Սիսավանի դպրոցի բակում մասնակցել են ծառատունկի, ինչպես նաև ունկնդրել սաների երգուպարի կատարումները: Օտարեկրացի հյուրերը հայ փոքրիկների հետ փորձել են մասնակցել հայկական ազգային պարերի կատարմանը, ինչպես նաև լուսանկարվել նրանց հետ:
Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի մասնակիցները, որոնց թվում են 65 երկրների 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ մոտ երկու տասնյակ նախարարներ այցելել են նաև Վեդու թիվ 1 և թիվ 2, Արտաշատի թիվ 1 և թիվ 2, Արալեզ համայնքի դպրոցներ:
Նմանատիպ նյութեր
1208 դիտում
12:27 12-07-2015
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռ. ֆոտոշարք
1796 դիտում
21:00 25-04-2019
Լոռու մարզի դատախազության դատախազներն այցելել են մարզի մի շարք դպրոցներ
Այս բաժնից
595 դիտում
11:05 25-11-2024
Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են